Լրահոս 24/7

Մարզադպրոցի տնօրենի պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, 1990 թ. հունվարից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը և կազմակերպության գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով, յուրացրել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ մարզադպրոցի տնօրենը, յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դիտավորությամբ, 2016 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. հունիս ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը սահմանված կարգով չի հաշվառել:

Ավելին՝ շահադիտական նպատակով յուրաքանչյուր ամիս իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ նշված աշխատակցի կողմից հիշյալ ժամանակահատվածում սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ:

Այնուհետև աշխատակցի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս փոխանցել է դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը, որն աշխատակցի աշխատավարձի ստացման բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել ու տնօրինել է անձամբ՝ այդկերպ պաշտոնեական կեղծիք կատարելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելով խոշոր չափերով՝ ընդհանուր 1.098.819 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago