Լրահոս 24/7
09.12.2021

Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

2022թ․հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։

Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Լրահոս
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
22:50
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
16:57
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
16:47
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
16:38
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
16:24
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
16:04
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
15:36
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
15:17
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
14:44
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
14:08
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
13:52
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
13:42
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
13:25
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
13:13
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
12:56
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա