Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին, ում հետ առանձնացվել են այն գերակա ոլորտները, որտեղ հնարավոր է համատեղ նախագծեր իրականացնել։
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրվել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»։
Նպատակամղված աշխատանքներ պետք է տարվեն երկու երկրների հարաբերությունները տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու համար,- նշել է նախարարը։














