Լրահոս 24/7

Փոխվարչապետը մասնակցել է Հայաստանում կանաչ էներգիայի ապագայի վերաբերյալ համաժողովին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին:

Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նշելով, որ այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է.

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի: Կլիմա­յի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, ինչը ստիպում է պատասխանատվություն ստանձնել և համատեղ իրական ջանքեր գործադրել կանաչ ապագայի կառուցման ուղղությամբ:

2021թ. Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ. համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ։ Այդ կապակցությամբ 2021-2026թթ. Կառավարության ծրագրով Հայաստանը նախատեսել է մի շարք միջոցառումներ.

էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացում,

էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանում և հարակից ենթակառուցվածքների ներդրում,

անտառապատում և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ արտանետումների նվազեցման ուղղությամբ սահմանված թիրախներն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային օրակարգին ակտիվ մասնակից դառնալու համար հանրային միջոցները բավարար չեն: Այս համատեքստում կարևորում եմ կայուն ֆինանսավորման օրակարգի շուրջ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են գործուն քայլեր՝ մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային հեղինակավոր հարթակների և կազմակերպությունների հետ: 

Այսօրվա համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի մատնանշենք մեր միասնական նպատակի համար անհրաժեշտ գործնական քայլերը: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը այս գործընթացի ակտիվ մասնակիցն է։ Վստահ եմ, որ, որպես կայուն ֆինանսավորման դեսպաններ, դուք շարունակելու եք աջակցել մեզ՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ հանուն Հայաստանի կանաչ ապագայի»:

Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 2 մասից բաղկացած համաժողովի առաջին հատվածում քննարկվել են տնտեսության կայուն զարգացման հիմնահարցերը՝ հետազոտությունների ու կրթության, ֆինանսական ծառայությունների ու կարգավորումների և պետության դերի մասին:

Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել կայուն ֆինանսավորման ոլորտի կարգավորման հեռանկարներին՝ բնապահպանությանն առնչվող ֆինանսական ռիսկերի և կայուն ֆինանսավորման ներկայիս միտումների, ՀՀ կառավարության զարգացման տեսլականի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ կոնֆերանսի արդյունքների ու հետագա քայլերի, կանաչ պարտատոմսերի և այլ հարցերի վերաբերյալ: Համաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago