

Վաղ ժամանակներից հայտնի է, որ գինին պարզապես ալկոհոլային խմիչք չէ։ Այն իսկական արվեստի գործ է։ Գինու աշխարհը գեղեցիկ է և խորհրդավոր, լի ազնվականությամբ, լեգենդներով և ավանդույթներով։
Գինին համարվում է ամենահին ալկոհոլային խմիչքը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գինեգործության ամենահին հետքերը հայտնաբերվել են ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՎՐԱՍՏԱՆՈՒՄ և թվագրվում են մոտ մ.թ.ա 6-րդ հազարամյակով։
Ամենահին գինու նկուղը հայտնաբերվել է Եգիպտոսում։ Առաջին խցանահանը հայտնվել է միայն 1795 թվականին։ Մինչ այդ դրա կարիքը չկար՝ գինին պահում էին տակառներում, իսկ սեղանին մատուցում հատուկ սափորներով։
Գինին հին ժամանակներում համարվում էր գրեթե համընդհանուր միջազգային արժույթ։ Օրինակ՝ հույները այն փոխանակել են ոսկով ու արծաթով, իսկ հռոմեացիները՝ ստրուկներով։
Գինու բաժակը կարելի է բռնել միայն ցողունի հատվածից, հակառակ դեպքում ձեռքի ջերմությունը տաքացնում է գինին և փոխում նրա համային հատկությունները։
Հին Հռոմում կանանց արգելված էր գինի խմել։ Եվ եթե ամուսինը հայտնաբերեց, որ իր կինը խմում է այս «համարձակ» ըմպելիքը, ապա նա լիակատար իրավունք ուներ սպանել կնոջը։
Աստվածաշնչում գինին հիշատակվում է 450 անգամ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գինու չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլտի, սրտի կաթվածի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը 25-40%-ով։
Գրիգ Հակոբյան
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…