Լրահոս 24/7
10.12.2021

Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին. իտալացի 26 խորհրդարանականների կոչը

Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին. իտալացի 26 խորհրդարանականների կոչը

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով»,- բացատրում են կոչն ստորագրած պատգամավորերը՝ շեշտելով, որ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը։Ըստ իտալացի խորհրդարանականների՝ Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ սպառնում է ուժի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով երկու երկրները միավորող արտատարածքային մի «միջանցքի» ստեղծմամբ: «Այս ամենը, չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը վերջ դրեց պատերազմին, նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ողջ ցանցի ապաշրջափակում: Ավելին, համաձայն ստացված տեղեկատվության, Հաագայի միջազգային դատարանը դատավճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ռազմագերիների իրավունքները, կանխել հայ ազգաբնակչության դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը»,- նշված է փաստաթղթում: 

Իտալացի 26 խորհրդարանականներն ակնկալում են, որ կառավարությունն Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:

Կոչն ստորագրած խորհրդարանականներն են՝ Էնրիկո Աիմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասսիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրարի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլլիո Պատասսինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, ՄատեոՍալվինի, Օրիետտա Վանին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է