Ոստիկանության Մալաթիայի բաժնի իրավապահները դեկտեմբերի 10-ին Լենիգրադյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Մարատ Պ.-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տղամարդը հոկտեմբերի 19-ից Ստեփանակերտի նախաքննական մարմնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:














