«Էլոլա» ՍՊԸ-ն պետության աջակցությամբ ձեռք է բերել կաթի անալիզատոր, պանրի ուղղահայաց մամլիչ, փակ տիպի պանրի պատրաստման վաննաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում արտադրական աճին զուգընթաց աճել է նաև ընկերության աշխատատեղերի թիվը: Ըստ նախարարության, ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 11.760 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:
«Էլոլա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.-ին, արտադրում է մեկ տասնյակից ավելի պանրի և կաթնամթերքի տեսակներ:














