Կրթություն
13.12.2021

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունից: Հանրակրթության ոլորտի մարտահրավերներին լավագույնս արձագանքելու և առկա խնդիրները լուծելու համատեքստում Վահրամ Դումանյանը երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ ոլորտներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ մասնավորապես մատնանշելով «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և Կրթության զարգացման ռազմավարության նախագիծը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտն այն հիմնական չորս ուղղություններից մեկն է, որն առաջիկա չորս տարիների համար ամրագրվել է ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակում։ Նա շեշտել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ առկա է երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ՝ ընդգծելով, որ նախարարության համակարգման ոլորտներն իրավամբ շատ լայն են՝ նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն։ Քրիստինե Վայգանդը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն գործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի շրջանակում, որի նպատակը հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելն է՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հիմնադրամներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել կրթության շարունակականության և հեռավար կրթության ապահովման գործում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բովանդակային և տեխնիկական աջակցությունը՝ մատնանշելով ԿՏԱԿ-ում ստեղծված նկարահանման տաղավարի կահավորման և տեսադասերի պատրաստման  գործընթացը։ Նա նաև ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրման առումով։ Անդրադառնալով GPE-ի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները կօգնեն, որ հանրակրթության բարեփոխումները լինեն փաստահեն՝ որպես օրինակ բերելով նոր չափորոշիչների կարևոր բաղադրիչ հանդիսացող գնահատման համակարգը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի և Կրթության զարգացման ռազմավարության կապը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գործողությունների պլանում ամրագրված ռազմավարության նախագիծն առաջիկայում կքննարկվի զարգացման գործընկերների հետ։

Անդրադառնալով փոքրաթիվ և սահմանամերձ համայնքներում որակյալ կրթության հասանելիությանը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դա լրջագույն խնդիր է, որի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք գործընթացների իրականացմանը, օրինակ՝ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ առկա է ուսուցիչների պակաս, այս  ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է 18 մենթոր դպրոցների առաջատար ուսուցիչների կողմից հեռավար ուսուցման գործընթացը: ԿԳՄՍ նախարարը մատնանշել է նաև մյուս փոփոխությունը, այն է՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար հաստատվել է կրթական ծառայությունների ապահովման ծրագիր, որով նախատեսվում է կրթական նոր մոդելի գործարկում:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև համընդհանուր ներառականության, ուսուցիչների վերապատրաստման, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդության, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մի շարք հարցեր։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է