ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձավ իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին՝ շեշտելով, դեռ 4-5 ամիս առաջ էին ասել, որ նրանց կալանավորումն աբսուրդ է: Վարդևանյանն այս մասին խոսեց ԱԺ ճեպազրույցում:
«Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում էինք, որ կալանավորումն աբսուրդ է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում, եթե չկա ԱԺ համաձայնությունը: Մի քանի անգամ նույնիսկ Սահմանադրության 96-րդ հոդվածը բառացիորեն ընթերցվել է ԱԺ նիստի ընթացքում, այդ ընթերցողներից մեկը ես եմ եղել: Բայց դուք տեսա՞ք՝ որքան պետք է տևեր այս գործընթացը, որ այս պարզ ճշմարտությունն արձանագրվեր»,-ասաց Վարդևանյանը:
Նա նշեց՝ 4-5 ամիս պահանջվեց՝ ամենապարզ ճշմարտությունն արձանագրելու համար՝ այն էլ սահմանադրական արդարադատության ճանապարհով:
Պատգամավորը մեղադրեց դատավորներին՝ իրենց խմբակցության պատգամավորներին կալանավորելու որոշում կայացնելու համար: «Ոչ մեկ ոչ մի լուծում չտվեց՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, որը, իհարկե, ծայրահեղ միջոց է, բայց կյանքը ցույց տվեց, որ գործուն միջոց էր»,-ասաց Վարդանյանը:
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին բավարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել խմբակցության անդամներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, իսկ Արթուր Սարգսյանը մեղադրվում է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրանք չեն ընդունում իրենց մեղադրանքները: Իսկ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…