Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե արդյոք դիմում ստացվել է Քաղաքացիական պայմանագրում այն մասին, որ Հայկ Մարությանը ցանկանում է լքել կուսակցությունը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․
-Թե այդ և թե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը լավագույնս կպատասխանեն Հայկ Մարության և Ռոբերտ Քոչարյանը, այդ հարցի պատասխանը մենք չունենք։
Այնուհետև Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց, որ ոչ մի նման տեղեկություն չկա։
Լրագրողի հարցին, թե քաղաքական թիմը քաղաքապետի փոփոխություն քննարկում է, թե ոչ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ այդպիսի քննարկում ևս չկա։
Աղաջանյանը հավելեց, որ Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ և այդ ժամկերտը դեռ չի ավարտվել։ Այս պահի դրությամբ որևէ քննարկում, որ այդ ժամկետներց վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, գործնական նման քննարկումներ չկան։
-Դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված ընթացակարգերով․
երբ քաղաքապետն ինքը հրաժարական տա, և եթե չեմ սխալվում, երբ ավագանին անվստահություն կհայտնի,- նշեց պատգամավորը։
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…