Լրահոս 24/7
13.12.2021

Ն․ Նորիկյանը՝ Հայկ Մարությանի շուրջ պտտվող լուրերի մասին

Ն․ Նորիկյանը՝ Հայկ Մարությանի շուրջ պտտվող լուրերի մասին

«Եթե նախկին իշխանությունների ձեռքերը հասել են անձամբ քաղաքապետին․․․

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ բարձր տրամադրությամբ մասնակցում էր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների շահագործման մեկնարկին, որոնք ամբողջությամբ ձեռք են բերվել քաղաքապետարանի բյուջեի միջոցներով՝ ընդգծելով, որ շարունակվելու է տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստվում է ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը։

Մի քանի ժամ անց հրապարակվում է ՛՛Հայկական ժամանակ՛՛ օրաթերթի հայտնի հոդվածը, որով, ըստ էության, Հայկ Մարությանն անուղղակիորեն մեղադրվում է նախկին իշխանությունների հետ հնարավոր դավադրության կազմակերպման մեջ։ Հոդվածում տառացիորեն արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մի քանի մարդիկ Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը:

Առավել ուշագրավ է հոդվածի այն պարբերությունը, որով ընդգծվում է, թե Հայկ Մարությանը մի քանի անգամ ցանկացել է հրաժարական տալ, սակայն Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից: Ասել կուզի, որ Հայկ Մարությանին այդ պաշտոնում մինչև հիմա պահում է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ցանկացած պահի համապատասխան հորդորի դեպքում քաղաքապետը կարող է կորցնել իր աթոռը։

Հայտնի հոդվածի հրապարակից հետո այսօր բռնկվում է ավտոբուսների վարորդների գործադուլը, որով, ըստ էության, փորձ է արվում տապալել ու ստվերել երեկ մեկնարկած տրանսպորտային ռեֆորմը, եթե այն իսկապես ռեֆորմ է և ցույց տալ Հայկ Մարությանի ոչ արդյունավետ աշխատանքը։

Այս պահին դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլիներ, և արդյո՞ք առաջիկա ժամանակահատվածում տեղի կունենա քաղաքապետի փոփոխություն, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ ինչպես գործադիր իշխանության ներսում, այնպես էլ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կերպ ասած՝ բազմաթիվ համայնքների ղեկավարների ու կառավարության դիրքորոշումներն ու պատկերացումները մի շարք ռազմավարական հարցերի նկատմամբ տարբեր են։

Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող են բռնկվել ներքին ցնցումներ ու քաղաքական կատակլիզմներ։

Հ․Գ․ Եթե իսկապես նախկին իշխանությունների ձեռքերը հասել են մայրաքաղաքի իշխանությանն ու անձամբ քաղաքապետին, ապա դա հերթական անգամ խոսում է գործող իշխանության անգործության ու թուլության մասին, որ այդ ձեռքերը մինչ օրս կտրվելու փոխարեն շարունակում են երկարել․․․»,- գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է