Քաղաքականություն

«3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների հարաբերություններում. ՌԴ դեսպան

Սերգեյ Կոպիրկինը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը դիտարկում է որպես ևս մեկ հարթակ հայ–ռուսական փոխգործակցությունը զարգացնելու համար։

«3+3» ձևաչափը պետք է դրական միտում ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում, Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված «3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։

ՌԴ դիվանագետը կարծում է, որ ԱԳՆ–ի հայտարարությունը բավական հասկանալի արտացոլում է Ռուսաստանի վերաբերմունքը տարածաշրջանային այդ ձևաչափի նկատմամբ որպես բոլոր երկրներին հուզող հարցերի քննարկման հնարավորություն։

«Այս ձևաչափի արժեքը երկխոսության հնարավորություն տալու մեջ, այն հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այսինքն` ձևաչափը պետք է պոզիտիվ մտցնի այդ երկրների փոխհարաբերություններում», – ասաց դեսպանը։

Դիվանագետը հավելեց, որ այս ձևաչափը նաև լրացուցիչ ուղղություն և հարթակ է հայ–ռուսական համագործակցության համար։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող հարցերի վրա։ Այդ թվում` վստահության բարձրացման միջոցների, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման վրա։ 5 երկրների ներկայացուցիչներ շահագրգռվածություն են հայտնել հարթակին աշխատանքներին Վրաստանի միանալու առնչությամբ` նշելով, որ նրանց համար «դուռը» շարունակում է բաց մնալ։

Թիվ 1

Recent Posts

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

13 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

21 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

36 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

45 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

1 hour ago