ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, ՌԴ-ի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը եւ բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ այս առումով ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ ԵՄ առաջատար պետություններից մեկը: Նա կարեւորել է վերոնշյալ հարցով Բունդեսթագում մարտին կայացած հատուկ քննարկումը:














