Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշանակման մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Նշենք, որ վերջինս ավելի վաղ զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։11