Լրահոս 24/7

«Օմիկրոն» շտամը ավելի քիչ վտանգավոր է, քան «դելտան»․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն, կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը ավելի նվազ վտանգավոր է եւ ավելի քիչ կարող է նվազեցնել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունը, քան «դելտա» շտամը։


ԱՀԿ հրապարակած զեկույցում միաժամանակ նաեւ ասվում է, որ տվյալների սահմանափակությամբ պայմանավորված, հնարավոր չէ ունենալ հաստատված ապացույցներ այն բանի հետ կապված, թե պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «օմիկրոնի» դեմ։

Այնուհանդերձ, նախնական տվյալները եւ «օմիկրոն» շտամի սպիտակուցային հակագենի պրոֆիլի զգալի փոփոխությունները թույլ են տալիս ենթադրելու, որ պատվաստանյութերի արդյունավետությունը այդ շտամի նկատմամբ նվազում են։

Բացի այդ, առայժմ ունեցած դեպքերը վկայում են, որ այս շտամը ավելի նվազ վտանգավոր է, քանի որ վերջինովս վարակվածների մոտ հիվանդացությունը եղել է կամ անախտանիշ, կամ թեթեւ ախտանշաններով, կամ միջին ծանրության ախտանշաններով։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago