Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այս մասին այսօր՝ երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, -հաղորդում է Tass-ը։
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն՝ ուղղված՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերում НТВ հեռուստաալիքը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ արվելու է Ադրբեջանի հետ համատեղ։
Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը։














