Քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ, քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրավական հիմնախնդիրները: Ըստ նրա` Հայաստանում դատական իշխանության ներկա վիճակը, թե դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահելիության հետ, թե դատական իշխանության անկախության եւ դատավորների քանակի ու սոցիալական երաշխիքների առումով համադրելի չէ որեւէ կայացած ժողովրդավարական երկրում առկա վիճակի հետ: Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ Վլադիմիր Վարդանյանի, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ միջամտություն դատարանների գործունեությանը: Բանախոսի կարծիքով, սակայն, դատական իշխանության անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ նախեւառաջ որեւէ արտաքին միջամտությունից: Այդուհանդերձ, բանախոսը նշել է, որ ցավոք, դեռ դատական համակարգում նկատվում են արատավոր ավանդույթներ եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ միջազգային գործընկերների կարծիքով գործադիրում եւ օրենսդիրում դրական տեղաշարժերը նկատելի են, իսկ դատական համակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերեւույթ են: Ըստ նրա՝ դատական իշխանությունը ոչ քաղաքական իշխանություն է, այն օբյեկտիվորեն բավականին պահպանողական է, այդուհանդերձ, դրական դինամիկան անհրաժեշտ է նաեւ այս ոլորտում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ԲԴԽ-ին վերաբերող հիմնախնդիրներին, համակարգում առկա ինստիտուցիոնալ, օրենսդրական եւ այլ բացթողումներին, առաջիկայում նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումների հիմնադրույթներին:

Վլադիմիր Վարդանյանը խոսել է նաեւ դատաիրավական համակարգում բարեփոխումներին ուղղված անհրաժեշտ գործիքակազմի կիրառման, փաստաբանական գործունեության մասին, կարեւորել հայաստանյան հասարակությունում դատավորի եւ դատական իշխանության նկատմամբ հարգանքի մշակույթի ձեւավորումը:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների խնդրանքով հանձնաժողովի նախագահը պարզաբանել է խորհրդարանական վերահսկողության գործառույթներին վերաբերող հարցեր:

editors

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago