Լրահոս 24/7
14.12.2021

Քննարկվում է ստացիոնար բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը

Քննարկվում է ստացիոնար բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը

ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ հնարավոր է չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նախատեսված է սահմանել փետրվարի 1-ից՝ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ դա նախնական ժամկետ է և կարող է փոփոխվել: Նա նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ նախարարության քննարկման առանցքում է եղել, ու,կախված իրավիճակից, կլինեն վերջնական որոշումներ:

«Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Առիթը բաց չեմ թողնի և մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կհորդորեմ պատվաստվել: Մեր պետությունը, պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից  է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հարցին, թե Հայաստանը երբ կունենա «Pfizer» պատվաստանյութը, նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դրա հետ կապված դեռ նորություն չկա, բանակցությունները շարունակվում են, ժամկետները հստակ չեն: «Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում սպասում են «Pfizer»-ին, կհիշեցնեմ, որ այդ խմբի պատվաստանյութ Հայաստանն ունի, դա «Մոդերնա»-ն է»,-հավելեց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ–Վի», «Սինոֆարմ»,  «Մոդերնա»պատվաստումները: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կենտրոններում:  

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է