Լրահոս 24/7
14.12.2021

Արծվիկ Մինասյանը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության սկսման հարցում ռիսկեր է տեսնում

Արծվիկ Մինասյանը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության սկսման հարցում ռիսկեր է տեսնում

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Հայաստանի և Թուրքիայի երկխոսության սկսման հարցում ռիսկեր, վտանգներ է տեսնում, համարում, որ դա Հայաստանի ազգային նպատակներին չի ծառայելու: Մինասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն դեմ է Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Մինասյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս է ասել, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը դեմ չէ, իսկ ինչ վերաբերում է բարիդրացիական հարաբերություններին, ապա Մինասյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞ւմ հետ բարիդրացիություն: «Մի պետությա՞ն, մի իշխանությա՞ն, որը ցանկանում է ոչնչացնե՞լ քեզ: Նրա հետ ի՞նչ բարիդրացիություն: Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես: Առանց մեր ազգային իրավունքները հարգելու, պաշտպանելու, առանց մեր ազգին պատուհասած արհավիրքների հետևանքները վերացնելու, ի՞նչ բարիդրացիական»,-ասաց պատգամավորը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ էին Թուրքիան և Ադրբեջանը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը հրաժարվում առանց նախապայմանների երկխոսությունից: Ըստ նրա՝ թուրքական կողմը նախապայմանների մի մասը համարում է չեզոքացված, ոչնչացված, իսկ մի նախապայմանը Արցախի հարցի փակումը, վերացումն է: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է