Լրահոս 24/7
14.12.2021

Արթուր Դավթյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Արթուր Դավթյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Համադա Էլ Սավիի հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Շնորհավորելով հեղինակավոր համաժողովը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Դավթյանը նշել է, որ 1992թ. ՀՀ և ԵԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բազմաշերտ հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, ներկայում գտնվում են բարձր  մակարդակի վրա, ինչին էապես նպաստել է Եգիպտոսի մշակութային, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման մեջ կարևոր ավանդ ունեցող և պետության կողմից արժևորվող հայ համայնքի առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ: Սակայն, հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:

Նշվում է, որ Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Համադա Էլ Սավին իր հերթին ՀՀ գլխավոր դատախազին ողջունել է Եգիպտոս այցելության առթիվ, կարևորել երկու երկրների դատախազությունների միջև գործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպումը իրավապահ մարմինների միջև կապերի հետագա զարգացման ու ամրապնդման նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազական երկու կառույցների միջև կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և դատախազների կարողությունների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության խորացման  հեռանկարներն ու հնարավոր կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Համադա Էլ Սավին ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է