Լրահոս 24/7
15.12.2021

Արամ Սարգսյանը անդրադարձել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը

Արամ Սարգսյանը անդրադարձել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Բրյուսելում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։

«Անդրադարձ Բրյուսելին

Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Բրյուսելի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը որոնելը վաղաժամ է, թեև չի բացառվում, որ թե առանձին, թե համատեղ քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է: Ստեղծված իրավիճակում Արցախի կարգավիճակի հարցը քննարկելն անիմաստ է՝ կողմերը պատրաստ չեն: Խնդիրը ԵՄ-ն փորձում է պահել եղած ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում, որտեղ, իհարկե, Լաչինում մաքսակետ չկա: Թե ԵՄ-ին, թե ռուս զինվորականներին ձեռնտու չէ մաքսակետը։ ԵՄ-ն փոքր քայլերով խնդրի լուծման կողմնակից է և ԵԳ-ի բացումը այդ մոտեցման շրջանակում է, ինչի մասին գրեթե միշտ ես խոսել եմ։ ԼՂ կարգավիճակով վստահաբար որևէ մեկը կոնկրետ որոշում չունի և ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կմնա չճանաչված, ինչպես թուրքական Կիպրոսը։

Անկախ նրանից՝ թե մենք մեզ ինչպես կպահենք, Արևմուտքն այստեղից գնացողը չէ, եթե, իհարկե, մենք ռուսների ճնշմամբ անկապ թղթեր չստորագրենք՝ միֆական միութենական պետության կազմ մտնելու, որի ջատագովն է օրվա խորհրդարանական ընդդիմությունը: ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կովկասյան 3 հանրապետություններն էլ թեքվելու են Արևմուտք և Արցախի խնդրով ու Ադրբեջանով ճնշում է ՀՀ-ին, որ արագ մտցնի ՌԴ կազմի մեջ։ Բնականաբար դրան դեմ է նաև Թուրքիան և այս կետում է, որ հայ-թուրքական ուղիղ, առանց միջնորդի կապը դառնում է կարևոր։ Սա էր պատճառը նաև, որ մեկ շաբաթ առաջ ՌԴ-ն պահանջել էր մեզնից խնդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ դառնալ, որովհետև տեղյակ էր, որ Բայդենը հորդորել է Էրդողանին ՀՀ-ի հետ սահմանը բացել և վաղ թե ուշ հայերը ուղիղ շփվելու են թուրքերի հետ:

Բրյուսելում Ալիևի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հարված էր ՌԴ պատրանքներին, թե Ադրբեջանը, հեռանկարում նաև Թուրքիան, դառնալու են ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ: Երբևէ չեն դառնալու՝ դա չի բխում նրանց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էներգետիկ շահերից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի՝ Ստոլտենբերգին չհանդիպելը վկայում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պակասը, որովհետև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը նշանակում է Թուրքիայից՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության սպառնալիքի կանխում, որը չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել Ռուսաստանը:

Բրյուսելի հանդիպումները նաև բացահայտում են Հայաստանի ու Արցախի այս պահի խնդիրները.

1.Ազատվել ՀՀ ինքնիշխանության թերարժեքության դրսևորումներից՝ վարելով ՀՀ-ի ու Արցախի շահերից բխող արտաքին քաղաքականություն:

2.ՀՀ-ի ներքին կայունությունը ապահովել՝ չեզոքացնելով երկրում գործող հինգերորդ շարասյուները, որոնց նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլև՝ հրաժարումը ՀՀ անկախությունից ու ՌԴ-ի կազմ մտնելը:

3.Արագ ժամանակակից սպառազինություն գնել Արևմուտքից կամ այն երկրներից, որ ունեն այդ զենքերը՝ մեր անվտանգության ապահովումը մեր և միմիայն մեր շահերից է բխում ու մենք պետք է ապահովենք:

4.Վերջապես սկսել տնտեսության կառուցվածքի փոփոխությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելով և կառավարության կառուցվածքում: Այս տեմպերով ու այս մտայնությամբ մեր տնտեսությունը ոչ միայն բանակ չի պահի, այլև՝ պետություն:

5.Փոխել մթնոլորտը երկրում՝ մեկ տարին տուրբուլենտության բավարար ժամանակ էր՝ վերջ դնելու արմագեդոնի կանխատեսումներին ու սկսելու զարգացման ծրագրեր:

6.Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է լուծվի՝ սա աներկբա է, ու մենք անընդհատ այս հարցը պետք է պահենք օրակարգում՝ արագ լուծում չակնկալելով, բայց քայլեր ձեռնարկելով ԼՂԻՄ-ի վերականգնման, որ միանգամայն հնարավոր է:

7.Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը անհրաժեշտ քայլ է՝ չշտապելով ու աշխատելով Արևմուտքի հետ: Դա փոխելու է Հայաստանի կարգավիճակն աշխարհում՝ մեր երկիրը դարձնելով ավելի գրավիչ իբրև հաղորդակցության ճանապարհ ու ներդրումների հեռանկարային վայր»,-նշել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է