Լրահոս 24/7

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը՝ հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին ուղենիշերի ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները: Կողմերը երկուստեք կարևորել են ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական և ներդրումային պլանի ներքո նախագծերի շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ ընթացիկ քննարկումներին, որոնք վերաբերում են ճանապարհային և թվային ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը:

Քննարկվել են նաև երկկողմ նոր բազմամյա համագործակցության շրջանակի հաստատման արդյունքում նախատեսված համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը: Փոխվարչապետն այս համատեքստում ընդգծել է, որ ՀԸԳՀ շրջանակներում մի շարք ոլորտներում իրականացվում են առանցքային բարեփոխումներ, իսկ Համաձայնագիրը շարունակում է մնալ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago