

Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների:
Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը այսօր հյուրընկալել են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին՝ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
Նախարարը նշել է, որ Հանրայինի երկարամյա և փորձառու աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը հանրությունն է տալիս, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը:
‹‹Հանրայինը տարբերվող է մասնագիտական հզորությամբ և հանրային առաքելությամբ, դրանով պայմանավորված՝ հանրային հեռուստաընկերությունից մեր հասարակության պահանջները բարձր են: Հանրային հեռուստաընկերությունը սոսկ ԶԼՄ չէ՝ սկսած լրատվական թողարկումից, ներառյալ բոլոր հաղորդաշարերն ու եթերում տեղ գտնող մնացած բովանդակությունները՝ ֆիլմեր և այլն. հանրայինը նաև կրթություն է, մշակույթ, դաստիարակություն: Հանրային հեռուստաընկերությունը մտածողություն է ձևավորում, տարբեր խնդիրների հանդեպ ընկալման մոտեցումներ և մեթոդներ է ստեղծում, հանրայինը ճաշակ և ոճ է թելադրում››,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ հանրային հեռուստաընկերությունից ակնկալիքները գնալով մեծանում են:
Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է գնահատել Հանրայինի անխափան եթերն ամենօրյա աշխատանքով ապահովող մասնագետների նվիրումն ու ներդրած ջանքերը, հատկապես՝ նրանցը, որոնք էկրանից չեն երևում, աշխատելով կադրից դուրս՝ ապահովում են անխափան եթեր:
Հանդիպման ընթացքում նախարարը հեռուստատեսության ոլորտում երկարատև, բարեխիղճ աշխատանքի համար և հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-ամյա հոբելյանի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին հանձնել է նախարարության պարգևները:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել հեռուստաընկերության աշխատակիցներ Հասմիկ Նավասարդյանը և Վահագն Միքայելյանը:
Պատվոգրի են արժանացել Երվանդ Պետրոսյանը, Ալեքսանդր Սայադյանը, Վարդգես Ավետիսյանը, Մուշեղ Մինասյանը, Կարինե Քոչարյանը, Գառնիկ Սարգսյանը, իսկ Հռիփսիմե Նաջարյանը խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…