Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շարլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքում որոշում է կայացվել կառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղի։
«Սա մի կարեւոր պայմանավորվածություն է, որը էականորեն կփոխի տարածաշրջանի անվտանգությունը», – ասաց Փաշինյանը։
Երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։














