Լրահոս 24/7
16.12.2021

«Գոլդեն փելիս»-ը կհանվի աճուրդից ու կօտարվի մրցութային կարգով

«Գոլդեն փելիս»-ը կհանվի աճուրդից ու կօտարվի մրցութային կարգով

Հայաստանի Կառավարությունը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը, որը պետական սեփականություն է, հանել է աճուրդից և մտադիր է գույքի օտարումն իրականացնել մրցութային կարգով։ Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է դեկտեմբերի 16-ի նիստում։

«Գոլդեն փելիս»-ը Ծաղկաձորի Տանձաղբյուրի 34/1 հասցեում է։ Այն պատկանում էր Հայաստանի մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին, և հեղափոխությունից հետո հյուրանոցային խոշոր այս համալիրի հետ կապված հարուցվեց քրեական գործ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Ավետիսյանը մասնակցել էր ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր գումարների օրինականացմանը։ Ավետիսյանը նախ Երևանի Ազատության պողոտայում էր հիմնել «Գոլդեն փելիս», ապա՝ Ծաղկաձորում, իսկ երրորդը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում։

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս»-ը հիմնադրվել էր Մեծ Բրիտանիայում գրանցված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ընկերության կողմից, որի սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին էր՝ Արտաշեսը։ Երեք հյուրանոցների շուկայական գինը, ըստ ԱԱԾ-ի, ավելի քան 90 միլիոն դոլար է։ 2019-ի սեպտեմբերին Արմեն Ավետիսյանի ընտանիքը հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցեց կառավարությանը, որը գույքը օգտագործում էր նախ որպես կորոնավիրուսով վարակակիրների պահման վայր, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այստեղ էին բնակվում տներն ու բնակարանները կորցրած արցախցի ընտանիքները։

«Գոլդեն փելիս»-ի ընդհանուր շենք-շինությունների մակերեսը մոտ 20000 քառակուսի մետր է, կա կցված 1.4 հեկտար մակերեսով հողամաս, 7 հարկանի հասարակական նշանակության շենք, նկուղային հարկ և այլն։

Պետական գույքի կառավարման կոմիտեն մոտ 2 տարի ապարդյուն աճուրդներ էր կազմակերպում՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս»-ը օտարելու համար։ Հայտարարվել են 6 աճուրդներ, սակայն դրանք չեն կայացել հայտերի բացակայության պատճառով։ Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ ամեն չկայացած աճուրդի դեպքում գույքի մեկնարկային գինը 5 տոկոսի չափով նվազում է։ Մեկնարկային գինը կազմում էր ավելի քան 7.5 միլիարդ դրամ, սակայն չկայացած աճուրդների հետևանքով գույքի գինը նվազել է ու հասել մոտ 6 միլիարդ դրամի.

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրեցօր ընկնում է գույքի ապրանքային տեսքը, և վատթարանում շահագործման համար առկա պայմանները, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ զգալիորեն աճում է գույքի հետագա շահագործման համար պահանջվող ներդրումների ծավալը, որը ևս, կարծում ենք, հետագայում խոչընդոտ է հանդիսանալու գույքի օտարման հարցում»,- որոշման հիմնավորումներում նշել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նրանք առաջարկում են «Գոլդեն փելիս»-ը օտարել մրցույթով, որն իր հերթին հնարավորություն կտա հնարավոր գնորդին հյուրանոցային համալիրը ձեռք բերել՝ վճարելով 5 տարիների կտրվածքով։ Նախարարությունը հույս ունի այս որոշմամբ հետաքրքրված ձեռք բերողների շրջանակը ընդլայնել։

Կառավարությունը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետական սեփականություն դառնալուց ի վեր «Գոլդեն փելիս»-ի համար զգալի պահպանման ծախսեր են կատարվել։ Օրինակ՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը ունի գույքի պահպանման գործառույթ ունեցող մեկ աշխատակից, որին մինչ օրս վճարվել է ավելի քան 3 միլիոն դրամ, կոմունալ ծախսերի համար ավելի քան 26 միլիոն դրամ է հատկացվել, իրականացվում է համալիրի պահպանությունը, ինտենսիվ շահագործման արդյունքում շարքից դուրս է եկել շարժական գույքը և այլն։

Համապատասխան որոշումից հետո 10-օրյա ժամկետում Կառավարությունը պիտի ստեղծի «Գոլդեն փելիս»-ի օտարման հանձնաժողով։ Ըստ նախագծի՝ հյուրանոցի վաճառքի վերջնական գինը 5 միլիարդ դրամ է կազմելու։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է