Լրահոս 24/7
16.12.2021

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի  վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, ով նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, այդ թվում նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորություններին, կապված երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների զգալի աճի հետ՝ միմյանց երկրներում նրանց իրավական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցին, իրավական ոլորտի տարբեր ուղղություններով գործակցության ամուր իրավական հիմքեր ձևավորելու հեռանկարներին:

ՀՀ գլխավոր դատախազն արժևորել է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն համաժողովի այս տարվա նստաշրջանը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Ընդգծելով Վարչական վերահսկողության ծառայության դերը Եգիպտոսի իրավապահ համակարգում՝ Արթուր Դավթյանն առաջարկել է ՀՀ դատախազության և այդ կառույցի միջև համագործակցության նոր կամուրջներ ստեղծել:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Նա խոսել է ռազմական գործողություններում հայ խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման փաստերի մասին՝ ակնկալելով տարածաշրջանում բույն դրած այդ չարիքի դեմ պայքարում բարեկամ երկրների աջակցությունն ու սերտ համագործակցությունը:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի բաձրարցրած բոլոր մտահոգություններին և այդ շրջանակներում բոլոր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Մասնավորապես, նկատի ունենալով, որ առաջիկա տարվա ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունն ստանձնում է Եգիպտոսը, և որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) ղեկավարում է Եգիպտոսը ներկայացնող Ղադա Վալին, նա առաջարկել է աջակցել միջազգային հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ՀՀ նախաձեռնություններին:

Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահը հատուկ շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի՝ դարեր շարունակվող բարձր հեղինակությունն ու դերն իր երկրում: Նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը բարեկամ են Եգիպտոսի համար՝ նա փոխանցել է իրենց շահագրգռությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ երկկողմ կապերը բոլոր ոլորտներում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է