Լրահոս 24/7
16.12.2021

ԲՀԿ-ն միացել է «Իմ քայլը» խմբակցության Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

ԲՀԿ-ն միացել է «Իմ քայլը» խմբակցության Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը միացել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Ման րիկյանի հետ:

– Ինչո՞ւ Երեւանի ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը որոշեց միանալ իշխող «Իմ քայլը» խմբակցությանն ու անվստահություն հայտնել Հայկ Մարությանին:

– Նախ ընդգծեմ, որ ստորագրահավաքին միանալը չի նշանակում, որ միանում ենք «Իմ քայլը» խմբակցությանը: Երեւանի քաղաքապետի գլխավորությամբ՝ քաղաքային գործադիր մարմնի փոփոխության անհրաժեշտության մասին բազմիցս եմ հայտարարել ինչպես ես, այնպես էլ մեր խմբակցության մյուս անդամները: Այս հարցը ԲՀԿ ավագանու եւ ընդհանրապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում եղել է, ինչի մասին բարձրաձայնել ենք դեռ 2019 թվականից: Մինչդեռ միայն հիմա այդ օրակարգը կյանքի կոչելու հնարավորություն կա, քանի որ «Իմ քայլը» հատուկ նիստ հրավիրելու նախագիծ է բերել, որը հենց ներառում է քաղաքապետի հրաժարականը: Ընդհանրապես ավագանու յուրաքանչյուր նիստից կամ արտահերթ նիստից առաջ ինչ-որ նախագծեր են դրվում շրջանառության մեջ, որին խմբակցությունները ծանոթանում են եւ տալիս են իրենց հավանությունը կամ ներկայացնում են դիտողությունները, հետո այդ հարցը մտնում է ավագանու նիստ: Եվ սա էլ համարում եմ մի նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ եւ համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ: Այդ իսկ պատճառով դրական ենք համարում նախագիծը եւ կողմ ենք դրան:

– Այդուհանդերձ, ինչո՞ւ է ԲՀԿ-ն կարծում, թե որպես քաղաքային գործադիր մարմնի ղեկավար՝ Հայկ Մարությանն անվստահելի է:

– Հիշեցնեմ՝ պարոն Ծառուկյանի միջնորդությամբ ներդրողներ էին եկել Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք Հայկ Մարությանի հետ հանդիպումից հեռացել էին հիասթափված: Չմոռանանք նաեւ, որ պարոն Ծառուկյանն ինչպես Աբովյան քաղաքում, այնպես էլ Երեւանում ուզում էր երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությամբ զբաղվել, առաջարկել էր քաղաքապետարանին, բայց հող չէին հատկացրել: Ասել էին, որ հող չունեն՝ այնինչ պարզվեց, որ 5-6 ամիս հետո այդ նույն հողը, որը մատնանշել էինք, աճուրդով վաճառվել էր, մինչդեռ անգամ մտադրություն կար բարեգործական հիվանդանոցի կառուցման: Էլ չեմ ասում կամազների գնման գործընթացի խնդրահարույց պատմության մասին: Այնպես որ, սա նոր օրակարգ չէ «Բարգավաճ Հայաստանի» համար, եւ այդ օրակարգը ներառում է շատ չափորոշիչներ:

– Կարծես թե, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է լինելու իմքայլականների նոր քաղաքապետի թեկնածուն: Ինչո՞ւ հենց նա եւ ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

– Ամեն դեպքում, քաղաքապետը պետք է ընտրվի ավագանու կազմից: Այս պահի դրությամբ՝ ավագանու կազմից, ով գործադիր մարմնում աշխատում է, քաղաքապետի առաջին տեղակալն է, որը ոլորտային աշխատանքի առումով մի փոքր ավելի  փորձառու է: Քանի որ «Իմ քայլը» մեծամասնություն է կազմում, իրենք կառաջադրեն իրենց թեկնածուին, իսկ մենք մեր քվեարկությամբ կարտացոլենք, թե ինչպիսին է մեր մոտեցումը: Ներկա պահին օրակարգը Հայկ Մարությանի հրաժարականն է:

– Չե՞ք կարծում, որ մարդիկ ընտրել էին այս ավագանին՝ Հայկ Մարությանի դեմքով, եթե նրան հեռացնում են, արդյոք ճիշտ չէր լինի լուծարել ավագանին եւ գնալ նոր ընտրությունների:

– Այստեղ խնդիրն այլ է: 2018 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին երեք քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը, եւ այդ ուժերի ներկայացուցիչներից մեկը պետք է լիներ քաղաքապետ: Բայց Հայկ Մարությանն այլեւս որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, ինչը նոնանսային իրավիճակ է: Վերջիվերջո, եկեք արձանագրենք, որ քաղաքապետը քաղաքական պաշտոն է եւ թեպետ մարդիկ առաջին համարի դեմքով են գնում քվեարկության, բայց, միեւնույն է, ձայնը տալիս են կուսակցություներին կամ դաշինքներին:

– Ըստ Ձեզ, ինչո՞վ էր հենց հիմա Հայկ Մարությանը խանգարում իշխանությանը, որ որոշվեց այս փուլում նրան անվստահություն հայտնել:

– Իրենց ներիշխանական «ռազբոռկաներին» չեմ ուզում խառնվել, էթիկապես էլ ճիշտ չէ: Ուղղակի եւս մեկ անգամ շեշտում եմ՝ մեր օրակարգում եղել է այս հարցը, եւ մենք չենք շեղվում մեր օրակարգից, ու պահում ենք այն: Ու սա չի նշանակում, որ միանում ենք ինչ-որ քաղաքական ուժի, այլ այս պահին կա գործընթաց, որը համահունչ է մեր օրակարգի հետ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է