«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վանաձորում հաղթած դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ գործ հարուցելու ու ձերբակալելու հետ։
«Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյան Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական հետապնդում և վանաձորցու վստահության քվեն առևանգելու անթույլատրելի և հանցավոր փորձ:
Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործադրեցին իշխանական արսենալում առկա բոլոր լծակները, բոլոր անթույլատրելի և արատավոր մեթոդները ճնշելու և վախեցնելու Ասլանյանի կողմնակիցներին, այժմ էլ՝ իշխանություններն անցել են իրենց քռքաշ վերջին մեթոդին՝ քրեական գործ կարելով հաղթած թեկնածուի նկատմամբ, փորձ է արվում վիժեցնել ավագանու առաջին նիստում Մամիկոն Ասլանյանի՝ որպես համայնքի ղեկավար վերջնական ընտրությունը:
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման ռեպրեսիվ գործողությունների իրականացումը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը», – ասված է գրառման մեջ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…