Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, փոփոխությունները վերաբերում են բովանդակությանը, ներառականությանը. «Երրորդ ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է: Մասնավորապես խոսքը ուսուցիչների ատեստավորման բազմազանեցման մասին է, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ատեստավորման գործիքները»:
Անդրադառնալով կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ փոխնախարարն ասաց. «Առաջարկում ենք տարանջատել տնօրենի գործառույթները վարչատնտեսական և բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումն իրականացնել կենտրոնացված կարգով և տնօրեններին վերապահել միայն կրթության որակի ու բովանդակության հետ կապված հարցերի տնօրինումը: Նշանակումը լինելու է ոչ թե պարզ ընթացակարգով, այլ մրցութային մասնագիտական հանձնաժողովի հիմքով»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…