Լրահոս 24/7
16.12.2021

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ,  99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ։ Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Թորոսյանի դիտարկմամբ՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը մոտակա ժամանակներում ներքաղաքական ամենակարևոր հարցը չի դառնալու․ «Դա հարց է, որը կլուծվի, և երկիրը կապրի իր բնականոն կյանքով։Տարիներ առաջ, ոչ մեր իշխանության օրոք, որոշում կայացվեց, որ Երևան քաղաքը, լինելով սպեցիֆիկ ՀՀ-ի համար, մեծությամբ, տնտեսական ուժով, հզորությամբ պետք է ունենա ոչ թե ուղիղ քաղաքապետի ընտրություն, ինչպես նախկինում էր, այլ ունենա քաղաքական ընտրություն, այսինքն՝ կուսակցական ցուցակով կամ դաշինքներով ընտրություն։ Որպեսզի այդ պահին գործող Երևանի քաղաքապետը ներկայացնի քաղաքական կուսակցություն կամ թիմ, որը պատասխանատվություն է վերցրել Երևան քաղաքի զարգացման։ Հետագայում, իհարկե, այդ պրոցեսին ավելացավ Գյումրին, Վանաձորը, իսկ վերջերս նաև բոլոր մեծ խոշորացված համայնքները։ Դա մենք համարում ենք մեր քաղաքական համակարգի, մեր երկրի կառավարման կարևորագույն ձեռքբերումներից մեկը»։

Խոսելով այսօրվա իրավիճակի մասին՝ Թորոսյանը հիշեցրեց, որ 2018 թ․-ի ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունից հետո առաջին ամենամեծ ընտրություններն էին, և դա քաղաքական ընտրություն էր․ «Այսինքն՝ ես ինքս լինելով Երևանի բնակիչ և քաղաքացի, քաղաքապետ չեմ ընտրել որևէ անձի։ Ես ընտրել եմ «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը, այո՛, այդ ընտրության ժամանակ Հայկ Մարությանն էր։ Բայց կոնկրետ այս դեպքում կուսակցությունը կամ դաշինքը և առաջին համարը պետք է իրար հետ անքակտելիորեն կապված լինեն, որովհետև «Իմ քայլը» դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևան քաղաքի կառավարման և ոչ թե միայն Հայկ Մարությանը։ Եվ դա պատահական չի, որ այս մեխանիզմով է տեղի ունենում, որպեսզի առաջին համարը չխզվի իրեն իշխանության բերած թիմի գաղափարներից, ուղղությունից, և նաև թիմն էլ շարունակի պատասխանատվություն կրել քաղաքի կառավարման համար»։

Հարցին՝ արդյոք քաղաքական թիմի հետ կապերի խզումն էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի պատճառը, Թորոսյանը ասաց․ «Այո, քաղաքական խզումը, որը չի կարող, այսպես ասած, ինքնահոսով գնալ առաջ, և եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Հայկ Մարությանը ցանկություն ունի իր քաղաքական թիմով (եթե այն կա, ես տեղյակ չեմ՝ այն կա, թե չկա) պատասխանատվություն ստանձնել որևէ քաղաքի կամ միգուցե ազգային մակարդակով որևէ խնդրի լուծման, ինքը պետք է իրենով գնա, ստանա երևանցիների քվեն, երևանցիները քվե չեն տվել Հայկ Մարությանին, տվել են «Իմ քայլը» դաշինքին, որի առաջին համարը եղել է Հայկ Մարությանը, բայց մենք բոլորս գիտենք, որ եթե Հայկ Մարությանը առաջադրվեր մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով՝ հայտնի կամ անհայտ, ինքը 99.9%, եթե ոչ 100% հավանականությամբ չէր լինի քաղաքապետ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Թորոսյանը կամ իրենց քաղաքական թիմը գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, պատգամավորն ասաց, որ կան դրական արդյունքներ, որոնք Երևանի  քաղաքապետաանի և Երևանի ավագանու ձեռքբերումներն են, և ոչ թե ինչ-որ մեկի․ «Օրինակ, ես նախկինում եղել եմ նախարար, դա իմ անձնական ձեռքբերումը չի եղել, եղել է նախարարության և կառավարության։ Եվ՛ կան դրական առաջընթացներ, և կան նաև բաներ, որոնք հետ են մնում ընդհանոuր պետական բարեփոխումներից և առաջընթացներից։ Նաև այդտեղ խնդիր կա, երբ դու, տեսնելով, որ պետական գերատեսչության մեջ չի պրոբլեմը, այլ համայնքային գերատեսչության մեջ է, որևէ կերպ չես կարողանում դա փոխել, քանի որ կա խզում, ու քեզ ասում մոտավորապես ասում են՝ գիտես դա քո գործը չի, դու գնա քո կառավարությունով, նախարարություններով, Ազգային ժողովով զբաղվի, մենք մեր համայնքով կզբաղվենք, այն դեպքում, երբ համայնքի համար պատասխանաատվություն ստանձնել ես կրկին դու, դու ես պատասխանատու, մենք ենք պատասխանատու»։

Անդրադառնալով կարծիքներին, որ այս գործընթացը հաշվեհարդար է ընդդեմ Մարությանի՝ «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, Թորոսյանը կրկնեց, որ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է․ «Նախ, ով մեր հետ չէ, մեր դեմ է,  թարգմանեմ քաղաքական լեզվով։ Ես դրա մասին արդեն խոսեցի, եթե մենք փողոցային խոսակցություն վարեինք, կարող էինք ասել, ով մեր հետ չէ, մեր դեմ է, մեր թշնամին է, բայց մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքականությունը հետևյալն է․ Երևան քաղաքում կառավարումը քաղաքական է, Երևան քաղաքում չի կարող լինել ապաքաղաքական կամ իրեն ընտրած, իրեն իշխանության բերած քաղաքապետ, որը խզվել է իր քաղաքական թիմից, դա նոնսենս է, գործող իրավակարգավորումներով, որը կրկին եմ ասում ՝ կոնկրետ Երևանի դեպքում մենք չենք ներդրել։ Այդ հարցը պետք է լուծում ստանալու, այդ հարցի լուծումը երկար ժամանակ մտածելուց և խորհելուց, խորհրդակցելուց հետո մենք հասկացել ենք, որ այս գործընթացի մեջ է, ոչ թե հակառակ, որովհետև հակառակը չի ստացվել, դժբախտաբար։ Եվ այդ խզումը մենք չէ, որ ապահովել ենք, այդ խզումը մեր դեմ է ապահովվել»։

Դիտարկմանը, որ այդ գործընթացը կարող է բարձրացնել Հայկ Մարությանի վարկանիշը և իջեցնել կառավարող ուժի վարկանիշը, Թորոսյանն ասաց, որ քաղաքական ուժերի վարկանիշները մինչընտրական պրոցեսներում կարող են աճել, կարող են ընկնել․ «Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին, և դա ուղղակիորեն կապել իմ ասածի հետ, պետք չի։ Հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց մենք ստանձնելով պատասխանատվություն  Երևան քաղաքի կառավարման համար, շարունակելու ենք Երևան քաղաքը կառավարել և էլ ավելի էֆֆեկտիվ ենք այն կառավարելու՝ մինչև մյուս ընտրությունները»։

Թորոսյանի խոսքով՝ ռեյտինգը չափելու միակ տարբերակը ընտրություններին մասնակցելն է․ «Կմասնակցի Հայկ Մարությանը ընտրություններին իր քաղաքական թիմով, որը չկա կամ կլինի, կամ միգուցե ընդդիմության միասնական թեկնածու լինի, մենք կտեսնենք՝ ինքը ունի ռեյտինգ այդ պահին, թե չունի, և մենէ ունենք ռեյտինգ, թե ոչ։ Հիմա այդ ռեյտինգը չափելու մեխանիզմ պարզապես չկա, և դրան միայն տուրք տալով մենք չպետք է որոշումներ կայացնենք, որովհետև ես ասեցի՝ որոշման հիմքերը խիստ քաղաքական են և լինելու էին այսպես՝ անկախ այդ քաղաքական ուժի անուն ազգանունից»։ Եթե սա լիներ մեկ ուրիշ կուսակցության գործ, ինքը ստանձնած լիներ քաղաքի կառավարումը, և այդ կուսակցության, ոչ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը ասեր՝ ես այլևս ձեր կուսակցության հետ գործ չունեմ, ես անկեղծ ասած կզարմանայի, միգուցե նաև զայրանայի՝ լինելով Երևանի բնակիչ, թե ինչպես կարելի է դա հանդուրժել, որովհետև ես ձայնս տվել եմ և ստանալիք ունեմ, պատասխանատվություն ակնկալում եմ այդ կուսակցությունից, կոնկրետ այս դեպքում՝ դաշինքից, որի մեծամասնութունը կազմում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է