

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Ուզբեկստանի երկու ներկայացուցիչների, որոնք նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոններն են և Հայաստանից Սիմոն Մարտիրոսյանի միջև:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ, հաջորդիվ չկարողացավ ճիշտ ֆիքսել193 կգ, հետո էլ 196 կգ: Այս ձևում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 228 կգ, հետո չբարձրացրեց 237 կգ: Երկամարտի 416 կգ արդյունքով հայ ծանրորդը բրոնզե մեդալակիր է:
Այս քաշում աշխարհի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը` երկամարտի 433 կգ արդյունքով:
Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…