

Գիտնականները պնդում են, որ կոկոսի ծառը Երկրի ամենահին բույսերից է, որը պահպանվել է մինչ օրս: Ծառի բարձրությունը հասնում է 25 մետրի, տերեւները՝ մինչեւ 4 մետր երկարությամբ, փետրավոր, հովհարի նման։
Կոկոսը տարածված է արևադարձային և հասարակածային գոտում։ Քանի որ նման պայմաններում նրանք աճում և հասունանում են ամբողջ տարին, զարմանալի չէ, որ տեղի բնակչությունը հնագույն ժամանակներից դրանք օգտագործել է սննդի համար։
Կոկոսը պարունակում է B1, B2, B5, C վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, շաքարներ, միկրոէլեմենտներ (կալցիում, կալիում, ֆոսֆոր) և ցելյուլոզա։ Կոկոսի յուղը պարունակում է մեծ քանակությամբ լաուրինաթթու, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Կոկոսի հյութը լիովին ստերիլ է, եթե ընկույզը դեռ բացված չէ։ Ուստի այն օգտագործվել է 60-70 տարի առաջ՝ որպես արյան պլազմայի փոխարինող փոխներարկման համար։
Հեռավոր արտասահմանյան Նոր Կալեդոնիա երկրում կոկոսից ստացված յուղը օգտագործվում է որպես էկոլոգիապես մաքուր վառելիք տեղական էլեկտրակայաններից մեկի համար:Ասիական որոշ երկրներում ձեռներեց տեղացիներն օգտագործում են վարժեցված կապիկներ արմավենիներից կոկոս հավաքելու համար:
Փորձառու կապիկը կարող է հեշտությամբ տիրոջը օրական ստանալ մինչև 5-6 հարյուր ընկույզ կամ նույնիսկ ավելին։ Տարեկան մոտ 150 մահ է գրանցվում գլխին կոկոսի ընկնելու հետևանքով։ Կոկոսը չի փչանում նույնիսկ խոնավ ու շոգ եղանակին` իր մանրէասպան հատկության պատճառով։ Միջին հաշվով, մեկ կոկոսի ծառը տարեկան տալիս է մոտ չորս հարյուր կոկոս։
Գրիգ Հակոբյան
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…