Լրահոս 24/7

Ադրբեջանը ստում է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ է դարձել ձայների բացարձակ մեծամասնությամբ

Վերջերս ադրբեջանական լրատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում էր տեղեկատվություն առ այն, որ Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Այս հայտարարությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և փորձեր են՝ փրկելու Ադրբեջանի արմատավորվող բացասական իմիջը՝ կապված Արցախի՝ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման բացահայտ դեպքերի հետ, որոնց մասին Հայաստանի իշխանությունները՝ ԱԳՆ և տարբեր այլ մակարդակներով, բազմիցս հայտարարել են, ինչպես նաև փաստարկված համապարփակ տեղեկատվություն ներկայացրել համապատասխան միջազգային հարթակներում։

Հարկ է նշել, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության (1999թ.) կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկիր իրավասու է ներկայացնել թեկնածություն՝ 4 տարի ժամկետով անդամակցելու արձանագրության միջկառավարական կոմիտեին։ Ընդ որում, արձանագրությամբ նախատեսված չէ կոմիտեին անդամակցության որևէ սահմանափակում, այդ թվում՝ երկրի վարքագծի, իրականացվող քաղաքականության կամ այլ դրդապատճառներով պայմանավորված։ 2021թ. սույն կոմիտեում առկա 6 թափուր տեղերը համալրելու համար թեկնածություն էր ներկայացրել 6 երկիր։

Հաշվի առնելով, որ առաջադրված թեկնածուների քանակը համապատասխանում էր առկա թափուր տեղերի քանակին, համաձայն ընթացակարգի, ընտրությունները համարվել են ոչ մրցակցային, և Ադրբեջանը, առաջադրված մյուս թեկնածու երկրների հետ միասին, դարձել է կոմիտեի անդամ առանց ընտրությունների անցկացման։ Հետևաբար, ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ դարձել է կոմիտեի անդամ ձայների բացարձակ մեծամասնությամբ, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը եղել է այս կոմիտեի անդամ 2013թ-ից ի վեր՝ վերընտրվելով 2017թ-ին։ Հայաստանն այս տարի թեկնածություն չի ներկայացրել կոմիտեին անդամակցելու համար՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկիր կարող է անընդմեջ կոմիտեի անդամ լինել առավելագույնը 8 տարի։

Հարկ է ընդգծել նաև, որ կոմիտեի՝ 2020թ. դեկտեմբերի 10-11-ին կայացած նիստի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է որոշում 1954թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության շրջանակներում արտակարգ իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով արագ արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: Արդյունքում, ստեղծվել է Կոմիտեի աշխատանքային խումբ, որն այժմ քննարկումներ է իրականացնում նման մեխանիզմների մշակման նպատակով։ Միաժամանակ, նույն նիստի ընթացքում կոմիտեի կողմից միաձայն ընդունվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հնարավորինս արագ կազմակերպման վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը սույն կոմիտեում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021թ. նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները փորձում է ներկայացնել որպես միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ վստահության և աջակցության ցուցանիշ, հարկ է նկատել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի ընտրություններում Հայաստանը ստացել էր Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում առավելագույն ձայների քանակ՝ առաջ անցնելով Լիտվայից, Ադրբեջանից և Ուկրաինայից։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago