«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը հայտնում է, որ մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է Երևան – Լիոն- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ: