ԱՄՆ-ը ողջունում է 10 հայ զինվորականների ազատ արձակումը՝ Բրյուսելում այս շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցություններից հետո։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք ԵՄ աջակցությամբ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 19-ին 10 հայ բանտարկյալների ազատ արձակումը»,-գրել է նա՝ մնացած բոլորին հրատապ ազատ արձակելու կոչ անելով։ Փրայսը շեշտել է ձերբակալվածների հետ մարդկայնորեն վարվելու կարևորությունը՝ պարտավորություններին համապատասխան։














