Լրահոս 24/7
20.12.2021

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։  

Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է Կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։

Կարևորագույն բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է  հողային և ջրային ռեֆորմները և ընդգծել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա համայքներում ստեղծել աշխատանքի այլընտրանքներ։

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ Կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված իրենց նպատակներին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները  ներկայացրել են գյուղական համայնքներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները և խոսել ապագա անելիքների մասին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղական համայնքների զարգացմանը` արժեշղթաների ստեղծման միջոցով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։ Նախագիծը հաստատվել է դեկտեմբերի 16-ի Կառավարության որոշմամբ, համաձայն որի Կառավարությունը «Աջակցություն ՓՄՁ ձեռնարկատիրությանը» ծրագրի միջոցներից 80 մլն ՀՀ դրամ կհատկացվի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում նախարար Քերոբյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ և հավելել, որ Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության, զբոսաշրջության զարգացման ծրագրերի և կանաչ տնտեսության մասին։  

Անդրադառնալով կանաչ տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այժմ կանաչ տնտեսության զարգացման ռազմավարություն են մշակում, որը համահունչ է կառավարության այսօրվա որդեգրած  «կանաչ» քաղաքականությանը։ Ռազմավարությամբ նախատեսված գործողություններով նախատեսվում է ստեղծել հարթակ, որը կմիավորի քաղաքականություն մշակողներին և իրագործողներին։ Սա հնարավարություն կտա բազմակողմանի քննարկումներ իրականացնել կանաչ տնտեսության հարցերի շուրջ և գտնել լավագույն լուծումները։

«Կանաչ» օրակարգի մասին խոսելիս՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին․ 2022 թ․ հունվարի 1-ից ևս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաև դիտարկում է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրության հնարավորությունները։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այժմ էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ և փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է