Լրահոս 24/7

Հաստատվել է ԵԱՏՄ տարածքից ՀՀ ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը

ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկը:

Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով:

Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

59 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago