

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, և զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։
Ըստ դատախազության՝ նրանց գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նրանց անվամբ հաշվառված գույքը ենթակա է բռնագանձման:
Թվարկված բոլոր անձինք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Դատախազությունից, սակայն, չմանրամասնեցին, թե կոնկրետ ո՞ր գույքերի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ 2020-ին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Բեգլարյանի նկատմամբ և հաղորդագրություն տարածել այն մասին, որ Բեգլարյանը յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.470.000 դրամ արժողությամբ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու ապօրինի որոշման հիման վրա Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով օտարել էր, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն, վերագրանցվել որպես որդու սեփականություն:
Այս տարվա մայիսին նախկին քաղաքապետը վերադարձել էր ՀՀ: Մայիսի 17-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանձնվել էր ԱԱԾ-ին: Մայիսի 18-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց Բեգլարյանն ազատ էր արձակվել:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…