Լրահոս 24/7
20.12.2021

«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի ղեկավարությունն աշխատանքային այց է կատարել Չեխիայի Հանրապետություն

«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի ղեկավարությունն աշխատանքային այց է կատարել Չեխիայի Հանրապետություն

Ս/թ դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում են գտնվել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը։

Աշխատանքային այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին:

Եվրամիության աջակցության շրջանակներում Skoda ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն ակտիվ համագործակցում է դեռևս 2004 թվականից: Աշխատած միջուկային վառելիքի պահման պահեստարաններին առնչվող ծրագիրն առանցքային նշանակություն ունի մինչ օրս իրականացված մի շարք կարևորագույն ծրագրերի թվում: 

Հայկական ԱԷԿ-ի ղեկավարները, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են նաև Դուկովանի ԱԷԿ: Չեխական ատոմակայանի վերահսկվող գոտում նրանք հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու աշխատած միջուկային վառելիքի չոր պահման՝ Skoda ընկերության արտադրած կոնտեյներներին,  իսկ ամենամյա պլանային վերանորոգման փուլում գտնվող թիվ 2 էներգաբլոկում ծանոթացել են վերանորոգվող սարքավորումներին, համակարգերին և իրականացվող աշխատանքներին:

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել նաև չեխական Bria s.r.o. և TacticWare s.r.o.  ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ, այցելել են փորձարկադաշտ (պոլիգոն) և մասնակցել պարագծի անվտանգության ապահովման նախագծի շրջանակներում իրականացվող փորձարկումներին:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում դիտարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ոչ միայն հայ-չեխական համագործակցության ընդլայնմանը, այլ նաև՝ հետագա զարգացմանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է