Տարածաշրջան

Թուրքիան վճռական է շարունակել համագործակցությունը ՌԴ-ի հետ տարածաշրջանային հարցերում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չաբուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։

Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ Չավուշօղլուի խոսքով՝ ըստ նախատեսվածի առաջ են գնում նաև «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքները։

«Մենք նաև սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում։ Անգամ այն ​​հարցերը, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, մենք քննարկում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով մեր տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է  Թուրքիայի արտգործնախարարը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago