Դեկտեմբերի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։
ՊՆ-ն տեղեկացնում է, որ խաղարկվել են պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ:
Զինծառայողները դրսևորել են փոխգործակցության և ներդաշնակման գերազանց կարողություններ և բարձր պատրաստվածություն։

















