Դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք: Կատարվել է 5932 թեստավորում: Ունենք 329 առողջացած, մահվան 11 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343845 դեպք, որոնցից 329128-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7914 դեպք է արձանագրվել:














