Լրահոս 24/7
21.12.2021

Ստուգումներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Ստուգումներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստուգումները երկարացրել է 75 օրով, դրա շրջանակում նաև պլանավորում է լաբորատոր ուսումնասիրության ենթարկել պղնձի ու մոլիբդենի որոշակի քանակությամբ խտանյութ։ Նման որոշում ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում։

Պղնձամոլիբդենային կոմբինատում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստուգումներ սկսելու հանձնարարագիր եղել էր հուլիսի 6-ին, իսկ երկու օր անց ստուգումները կոմբինատում մեկնարկել էին։ Ստուգման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև  պղնձամոլիբդենայինից վերցնել 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և 2021 թվականի ընթացքում արտադրված մոլիբդենի ու պղնձի խտանյութերից մեկական նմուշ՝ ընդհանուր թվով 131 կրկնօրինակ նմուշներ, որոնք պետք է ենթարկվեին կրկնակի լաբորատոր ուսումնասիրության՝ նախկինում լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համադրման նպատակով։ Նախորդ ուսումնասիրությունը Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում իրականացրել էր 2019-ին՝ տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք։

Նոր լաբորատոր փորձաքննության համար տեսչական մարմինը ծախսելու է 1.6 միլիոն դրամ։ Նախատեսվում է, որ մեկ անձից գնման ընթացակարգով այդ ուսումնասիրությունը կկատարի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն։ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» ներառված է «Վալլեքս» ընկերությունների խմբում։ «Վալլեքսի» սեփականատերը հանքարդյունաբերական ոլորտի հայտնի գործարար Վալերի Մեջլումյանն է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադառնալով կոմբինատում ստուգումների հարցին, նշեց՝ ստուգումները սկսվել են օգոստոսին, ապա ստուգումների ընթացքը կասեցվել է, քանի որ տեսչական մարմինը փորձանմուշների փորձաքննության կարիք է ունեցել. «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր լաբորատորիայում ուներ հաստատված փորձանմուշներ, մենք փորձում ենք հասկանալ դրա համապատասխանությունը։ Մինչ պայթեցումները նրանք փորձանմուշներ են վերցնում հանքավայրից ու ստուգում այդ նմուշի պարունակությունը և այլն։ Մենք այժմ փորձում ենք դա ստուգել»,- ասաց Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ ԶՊՄԿ-ում ստուգումները համալիր են ու բոլոր ուղղություններով, իսկ փորձաքննությունը ընդհանուր գործընթացի միայն մի փոքր դրվագն է. «Ստուգող խումբը վերջացնելու է, ամփոփելու է ու ներկայացնելու է ստուգման ակտի նախագիծ, որում կերևա՝ ինչ խախտումներ կան, կան թե չկան և այլն։ Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ստուգումները չեն ավարտվել»,- փոխանցեց  Մարտիրոսյանը։ Ստուգումների վերսկսումից հետո մոտ 10-15 օր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին անհրաժեշտ կլինի ամփոփումների համար, և, ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանը, գործընթացը առնվազն 1 ամիս դեռ կտևի։ Պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական մարմինը ստուգում է նաև արդյունահանման ծավալներն ու համապատասխանությունը։

2019-ին տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք ևս կոմբինատում ստուգումներ էին սկսվել։ Դրանք տևել էին մոտ 5 ամիս, դրանց ընթացքում տեսչական մարմինը հայտնաբերել էր, որ ԶՊՄԿ-ն նախատեսվածից 5.2 միլիոն տոննա ավելի հանքաքար էր արդյունահանել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է