Լրահոս 24/7

Դատարանը հետաձգել է Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը:  Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ։ Միջնորդությունը չէր տրամադրվել մեղադրող կողմին, և փաստաթղթին դատախազները ծանոթացան նիստերի դահլիճում։ 

Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին իր պաշտպանյալը, որպես ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի։ Նա նաև հիշեցրել է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։ Պաշտպանական կողմը խնդրել է նաև նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։ 

Պաշտպան Սահակյանը նաև հայտնել է, որ դատարանի կողմից Գևորգյանի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը սահմանափակող որոշման պատճառով նրան չի հաջողվել մասնակցել դեկտեմբերի 14-ին կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին։ Պատգամավորը չի կարողացել նույնիսկ հեռավար մասնակցել, քանի որ հենց այդ նույն ժամին՝ Երևանի ժամանակով 13։00-ին դատական նիստն էր նշանակված։   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։ 

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է, նշելով, որ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։ Ըստ նրա՝ ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչը կապ չունի Արմեն Գևորգյանի հետ․ «Նա չի օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը»:

 Իր հերթին Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ դատախազությունն անհարգալից վերաբերմունք է դրսևորում խորհրդարանի և ժողովրդի քվեն ստացած պատգամավորների նկատմամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՍԴ-ն հակասահմանադրական և ապօրինի ճանաչեց այն մեղադրանքները, որոնք պաշտպանում էր դատախազությունը։ 

«Անկախ նրանից, ենթարկվում է պատգամավորը քրեական հետապնդման թե՝ ոչ, պետք է ստեղծել պայմաններ, որ այդ գործընթացը չխանգարի ԱԺ-ի բնականոն գործունեությանը, որպեսզի պատգամավորն իր լիազորությունները լիարժեք կատարի», – նշել է Արմեն Գևորգյանը։ 

Լսելով կողմերին, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմն այս պահի դրությամբ ոչ ամբողջական տեղեկատվությունն է տրամադրել։ Խոսքը ԱԺ նախագահի գրության մասին է, որտեղ պետք է նշվեն ՀՀ-ից մեկնելու և վերադառնալու հստակ ամսաթվերը։ Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև այդ տեղեկատվության ստանալը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago