Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատգամավորներից մեկը հայտարարել է, թե Մարությանը հերիք չի լքել է կուսակցությունը նաև հայտնել է, որ այլ թիմով կմասնակցի Երևանի ընտրություններին:
Այս հայտարարությունը լիարժեք կլիներ, եթե պատգամավորը հանրությանը նաև տեղեկացներ, որ Մարությանը այսպես պատասխանել է իրենց պահանջին՝ «կամ քո կամքով ես գնալու կամ քեզ ավագանիով կհեռացնենք»:

















