Լրահոս 24/7
22.12.2021

Seasons Park Station յուրահատուկ ձմեռային այգին մեր ամանորյա նվերն է քաղաքին. Դավիթ Երեմյան

Seasons Park Station յուրահատուկ ձմեռային այգին մեր ամանորյա նվերն է քաղաքին. Դավիթ Երեմյան

Հաջորդ կայարանը Seasons Park. Երևանը նոր ու տարբերվող կոնցեպտով ձմեռային այգի կունենա։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո գտնվող Seasons այգին դեկտեմբերի 24-ից կդառնա ամանորյա տարատեսակ տաղավարներով, տարբերվող տոնածառով ու ձևավորումներով,  և հետաքրքիր միջոցառումներով ընտանեկան ժամանցի յուրահատուկ վայր։

«Արմենպրես»-ն այգու ձևաչափի, սպասվող միջացառումների և ձմեռային այգու գործունեության մասին զրուցել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

– Պարոն Երեմյանքաղաքի բնակիչներն արդեն գիտենոր մշտապես որևէ նոր ու տարբերվող նախագծով եք հանդես գալիս։ Այս անգամ էլ ձմեռային այգի եք գործարկում։ Կպատմե՞ք գաղափարի մասին։

– Այս տարվա վերջին լրացավ «Երեմյան Փրոջեքթսի» հիմնադրման 15 ամյակը,  և մտածում էինք՝ ինչպես կարելի է նշել այն ու մեկնարկել մեզ համար հոբելյանական 2022 թվականը:

Մեր կողմից իրականացված նախագծերը միշտ մայրաքաղաք Երևանի կոլորիտի անբաժան մասը, համն ու հոտն են եղել։ Ու քանի որ Երևանն է մեր ոգեշնչման աղբյուրը, մտածեցինք,  որ մեր սերն արտահայտելու լավագույն ձևը Երևանի հետ նշելն ու քաղաքին նվեր անելն է։ Այդպես՝ որոշեցինք Seasons այգին վերածել ամանորյա հեքիաթային միջավայրի ու նաև որպես Նոր տարվա նվեր ներկայացնել մեր հյուրերին ու բնակիչներին։

Seasons այգին Երևանին աշխույժ ու կենսախինդ մթնոլորտ է հաղորդել, դարձել ընտանեկան և ընկերական ժամանցի յուրահատուկ վայր։ «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսին համապատասխան մենք մեր հյուրերին առաջարկելու ենք ձմռանը, գարնանը, ամռանը և աշնանը բնորոշ հետաքրքիր միջոցառումներ։ Ամռանը Seasons-ի կանաչապատ այգում գերժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով աշխատող շատրվանների լուսաձայնային և լազերային շոուներով երեկոներ էին, երաժշտական ծրագրեր ու բազմազան միջոցառումներ։ Աշնանն այգում Seasons Sweetland-ի անուշաբույր թեյերի և սուրճի փոքրիկ տաղավարները միայն մեր երևանյան աշնանը բնորոշ տաքուկ ու  ջերմ մթնոլորտ էին հաղորդել։ Այս ձմռանն էլ այգում հեքիաթային միջավայր է լինելու. բացելու ենք նմանատիպ կոնցեպտով առաջին ձմեռային այգին՝ Seasons Park Station-ը։

– Seasons Park Station. անվանումն արդեն իսկ հետաքրքիր է։ Ինչո՞վ է այն տարբերվում Երևանի մնացած ձմեռային այգիներից։

– Մենք միշտ փնտրում ենք նոր կոնցեպցիաներ քաղաքի գույները հարստացնելու և ջերմ կոլորիտը լրացնելու համար։ Յուրահատուկ ու տարբերվող վայր ստանալու նպատակով ձևաչափն էլ այդպիսինն ենք ընտրել. Seasons Park Station-ի ընդհանուր կոնցեպցիան լինելու է երկաթուղային կայարանը տարբեր կանգառներով՝ սիրո, երջանկության, ժպիտների, նվերների և այլն։ Յուրաքանչյուր կանգառում դրական հույզեր, էմոցիաների և ընկերների ու սիրելի մարդկանց հետո երջանիկ պահեր ապրելու միջավայր է ստեղծված։ Seasons Park Station-ն ամանորյա հրաշքի, երազանքների իրականացման և երջանկության կայարան է։

Մեր ընկերության և գործընկերների արտադրանքը ներկայացնող վագոն-տաղավարներում էլ հյուրերը կկարողանան ձեռք բերել նվերներ իրենց սիրելիների համար, համեղ քացրավենիք, շոկոլադներ, սուրճ, թեյ: Դե իհարկե, այգում կունենանք նաև Նոր տարվա գլխավոր սիմվոլը՝ ամանորյա տոնածառը՝ յուրահատուկ, տարբերվող, լուսային հետաքրքիր ու ժամանակակից ձևավորումով, ամեն երեկո կլինեն տարբեր միջոցառումներ և հետաքրքիր ակտիվություններ: Մինչև 2022 թվականի գարուն՝ մարտ ամիս, կգործի Seasons Park Station-ը, որտեղ գարնանային տոների համար ևս տարբեր կոնցեպտուալ միջոցառումներ և ձևավորում կլինի:

Կարելի՞ է ասելոր Seasons Park Station-ը միանգամայն նոր բան է Երևանում և տարբերվում է իր ժամանակակից դիզայնով ու կոնցեպցիայով։

– Այո, Seasons Park Station-ն ուղղակի ամանորյա տոնավաճառ չէ. այն թե՛ մեծերի ու թե՛ փոքրերի համար ընտանեկան ուրախ ու հետաքրքիր ժամանցի յուրահատուկ վայր է։ Միանգամայն նոր ոճով, նոր մոտեցումով ու ճաշակով ձևավորված միջավայր ենք ունենալու, որը հիշեցնելու է լոնդոնյան հեքիաթային ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Այս յուրահատուկ գաղափարը «Տաշիր Գրուպի» մեր գործընկերներին ևս շատ դուր եկավ, և ընկերությունն անմասն չմնաց ու միացավ այս նախագծի իրականացմանը։  Ձմեռային այգու այս ձևաչափն ընդունված և տարածված է ամբողջ աշխարհում, հույս ունեմ, որ մեր բնակիչների կողմից այն ևս կսիրվի։

Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող հին տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, և գալիք 2022-ը լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Լրահոս
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
22:50
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
16:57
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
16:47
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
16:38
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
16:24
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
16:04
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
15:36
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
15:17
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
14:44
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
14:08
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
13:52
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
13:42
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
13:25
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
13:13
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
12:56
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա