«Ավտոբուսների ձեռքբերմանը դեմ չենք եղել, որովհետեւ ինքս եմ համակարգել այդ գործընթացը»: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Արձագանքելով լրագրողների այն հարցին էլ՝ արդյոք պատրաստվո՞ւմ է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը բացասական պատասխան տվեց: «Ես կուսակցական չեմ եւ առայժմ չեմ էլ պատրաստվում որեւէ կուսակցության հարել»,- ասաց նա:














