Լրահոս 24/7
22.12.2021

Քաղաքական հանգրվաններ փոխելն ամենալավը գնահատում է ժողովուրդը

Քաղաքական հանգրվաններ փոխելն ամենալավը գնահատում է ժողովուրդը

Հայկ Մարությանի պաշտոնավարումն արդեն անցյալում է․ բայց քաղաքական դեմքերի գործունեության հանրային գնահատականը մնում է միշտ՝ ժամանակի հետ մաքրվելով էմոցիոնալ որակումներից՝  դառնալով ավելի օբյեկտիվ։

Ո՞վ էր Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալուց առաջ․ հայտնի դերասան, ով միացել էր հեղափոխական շարժմանը՝ դառնալով հեղափոխական թիմի անդամ, և որպես այդ թիմի անդամ էլ կիսեց և վայելեց հաղթած հեղափոխոխականի փառքը, և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանության ղեկավարի կողմից նշանակվեց իշխող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածու։ Ընդ որում՝ Հայկ Մարությանին քաղաքապետ առաջադրելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ առաջին խոշոր քննադատական ալիքը՝ հանրային արձագանքներում արտահայտեցին խորը վերապահումներ՝ կապված Մարությանի՝ քաղաքականության հետ նախկինում որևէ աղերսներ չունենալու, և մայրաքաղաքի ղեկավարումը չհաջողելու մտահոգություններ։

Արձանագրենք, որ ցանկացած  քննադատություն ինչ-որ չափով հարված է իշխանության համար, ուստի անկհայտ է, որ իշխանությունն առաջնորդող քաղաքական թիմը  վերցրեց իր վրա այդ հարվածը՝ հավատալով, որ Մարությանն իր գործունեությամբ, և թիմին ու գաղափարներին նվիրվածությամբ՝ կարդարացնի այդ որոշումը։

Հետհեղափոխական առաջին՝ էյֆորիկ ընտրություններից հետո 80% և ավել  հաղթանակի դափնիներն իր վրա վերցրած քաղաքապետը հաղթողների թիմակից դառնալիս պետք է որ հաշվարկած լիներ, որ քաղաքական ճանապարհ անցնելն առաջին հերթին պատասխանատվություն է, ընդ որում՝ ոչ միշտ միակարծիք, և ոչ միշտ անսխալ։

Բայց՝  հեղափոխական իշխանության համար ամենաբարդ ժամանակաշրջանում, երբ երկիրը ցնցվում էր հետպատերազմական կոլափսի մեջ, երբ վտանգված էին պետականությունն ու երկրի ինքնիշխանությունը, հեղափոխական իշխանական թիմը ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում պետք է հենվեր իր ամենավստահելի դեմքերի վրա, որոնցից մեկն էլ օբյեկտիվորեն պետք է լիներ մայրաքաղաքի քաղաքապետը։

Բայց այսօր պարզվում է, որ քաղաքապետը, չվերցնելով թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կրելու իր պարտավորությունը, ավելին՝ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացնում․ ընդ որում՝ հատկանշական է, որ դա անում է դեկտեմբերի 7-ին, այն օրը, երբ ԱԺ փոխնախագահը կյանքի համար պայքարում է հիվանդանոցում՝ մահափորձից հետո, երբ երկրի առաջին դեմքին վերջնաժամկետ է ներկայացված, և փողոցն ու հրապարակը խաղարկում են այն հայտնի շրջանակները, որոնց դեմ պայքարելով և մերժելով էր հաղթել հեղափոխությունը։

«Խորտակվող» նավից փախչելն առնետավազք չէ՞․ ի՞նչ է այդ դեպքում։ Ի՞նչ հաշվարկ է անում քաղաքական գործիչը՝ լքելով իր թիմակիցներին՝ կարծելով, որ իշխանության հեղինակության անկումն անդառնալի է՝ իր ուսերից թափ տալով սխալական լինելու հավանականությունը։

Այսօր այդ դիմումից անցել է մոտ մեկ տարի, և այն քաղաքական ուժը, որից  հարվածների պահին հրաժարվեց քաղաքապետը, վերահաստատված մանդատով կրկին կրում է ժողովրդական իշխանության դրոշը, և քաղաքական որոշմամբ հեռացնում է իր արժեքներից և թիմից դուրս մնացած քաղաքապետին։

Քաղաքական հանգրվաններ փոխելն ամենալավը գնահատում է ժողովուրդը։ Կատարվելիք քաղաքական իրադարձություններն ավելի կբացահայտեն խաղաքարտերը, որից հետո արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային գնահատականից հաստատ չի խուսափի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է