«Հայստանում պատմամշակութային ժառանգության խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք»,- այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևորում ենք մեր ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը: 2020 թվականից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականութունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Խոսքն ամրոցների և բերդերի մասին է»,- հավելեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` ամրոցների, բերդերի , քաղաքացիական ու պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենենք, բայց այն բավարար չափով պահպանված և մատչելի չէ:














